երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
Նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն

Նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, հայտնում է armlur.am-ը:

Բաղդասարյանին ուղարկված ծանուցման մեջ նշված է, որ իրենց պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է կատարվում։

«ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Նշվածի հիման վրա՝ Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»,-նշված է նրանց ուղարկված ծանուցման մեջ։

 

  • Կիսվել: