երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ԲԴԽ֊ն մերժեց Հայկ Հովհաննիսյանի ինքնաբացարկի միջնորդությունը

ԲԴԽ֊ն մերժեց Հայկ Հովհաննիսյանի ինքնաբացարկի միջնորդությունը

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական վարույթ հարուցելու ԱՆ-ի միջնորդության քննության ժամանակ։

Նշենք, որ կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա: Նիստի ընթացքում Ազզարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը կմիջնորդի ԲԴԽ-ին որպես վկա հրավիրել Սասուն Խաչատրյանին՝ մի շարք էական հանգամանքների շուրջ ցուցմունք տալու համար:

ԲԴԽ-ն գնաց խորհրդակացական սենյակ՝ որոշում կայացնելու։ ԲԴԽ անդամը նշեց, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն իր ընկերն է։

Ինչպես նաև մյուս հիմքն էլ նշեց, որ ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանը, Գրիգոր Բեքմեզյանն ու Մեսրոպ Մակյանն հայտնել են, որ իր քաղաքական ձևակերպումներով Հովհաննիսյանի քննադատությունը խարխլում է խորհրդի հանդեպ հեղինակությունն ու կասկածի տակ է դնում իր իսկ անկախությունն ու անաչառությունը։

Ավելի վաղ ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանի ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը ԲԴԽ-ն նույնպես մերժել էր։

 

  • Կիսվել: