հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԲԴԽ-ն քննում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը

ԲԴԽ-ն քննում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդում մեկնարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը։

Մինչ նիստի մեկնարկը ԲԴԽ դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց ինքնաբացարկի մասին:

Մակյանը նշեց, որ Ազարյանի շահերը պաշտպանող Տիգրան Աթանեսյանն իր ընկերն է, դեռևս 1992 թվականից ունեն մտերիմ հարաբերություններ, սովորել են նույն կուրսում.

«Ավելին, ես հանդիսանում եմ նրա որդու՝ Աշոտ Աթանեյանի կնքահայրը: Բացի դրանից, Աթանեսյանը հանդիսանում է ավագ եղբոր որդու հարսանիքի քավորը, ով նույնպես փաստաբան է ու Աթանեսյանի հետ աշխատում է նույն փաստաբանական գրասենյակում»:

ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանի ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը ԲԴԽ-ն մերժեց։

Կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա: Նիստի ընթացքում Ազզարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը կմիջնորդի ԲԴԽ-ին որպես վկա հրավիրել Սասուն Խաչատրյանին՝ մի շարք էական հանգամանքների շուրջ ցուցմունք տալու համար:

  • Կիսվել: