ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Արշակ Ալավերդյանի գործով որոշում կայացնելու

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Արշակ Ալավերդյանի գործով որոշում կայացնելու

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդության քննությունը, հայտնում են ԲԴԽ-ից:
 
Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերով, ինչպես նաև 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով սահմանված կանոնների խախտումներ:
 
Դատավորը համամիտ չէր միջնորդության հիմնավորումների հետ և գտնում էր, որ այն ենթակա է մերժման:
 
Միջնորդության քննության ավարտից հետո ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
 
Այն կհրապարակվի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ին:
 

  • Կիսվել: