հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԲԴԽ-ի և Շվեդիայի Ազգային դատարանների վարչության միջև կստորագրվի համագործակցության հուշագիր

ԲԴԽ-ի և Շվեդիայի Ազգային դատարանների վարչության միջև կստորագրվի համագործակցության հուշագիր

Այսօր՝ ապրիլի 22-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը, խորհրդի անդամներ՝ Դ. Խաչատուրյանը, Գ. Բեքմեզյանը և Ա. Մխիթարյանը ընդունել են Շվեդիայի ազգային դատարանների վարչության ներկայացուցիչ, ավագ դատավոր Բյորն Լինդենին և Շվեդիայի ազգային դատարանների վարչության իրավական հարցերով խորհրդական Լյուդվիգ Բեկինգին։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի օրենսդրության շրջանակներում երկու երկրների բարձրագույն դատական իշխանությունների միջև փոխշահավետ համագործակցության հուշագիր ստորագրելուն առնչվող հարցեր:
 
Համագործակցության կարևոր նպատակն է լինելու նպաաստել արդարադատության մատչելիության և արդյունավետության ամրապնդմանը:
 
Ստորագրվելիք հուշագրով նախատեսվում է համատեղ ծրագրի իրականացում, որը կնպաստի Հայաստանում դատավորների և դատավորների թեկնածուների կարողությունների զարգացմանը, դատավորների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության բարելավմանը:
 
Ողջունելով հյուրերին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը նշեց, որ սա երկու երկրների բարձրագույն դատական իշխանության ներկայացուցիչների կողմից իրականացվող կարևոր նախաձեռնություն է, որը կնպաստի դատարանների աշխատանքի թափանցիկության և դատարանների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը:
 
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի կյանքի կոչմանն ուղղված քննարկումների շարունակականության վերաբերյալ:
 

  • Կիսվել: