Բաքվում տեղի է ունեցել պատերազմի մասնակից՝ ՌԴ քաղաքացու դատավարությունը
Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Սերգեեւիչ Դուբակովի՝ քրեական գործով նիստը, որը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Հայաստանի կողմից ներգրավվել է 44-օրյա պատերազմում:
Նիստը նախագահել է դատավոր Սամիր Ալիեւը, տեղեկացնում է Trend-ը:
Ըստ քրեական գործի՝ Դուբակովը եղել է «ՈՄԱ» կազմակերպության անդամ, մասնակցել ռազմական պատրաստության դասընթացների։