ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բախշիյանն առավելագույնը մայիսի 7-ին կլինի ազատության մեջ. փաստաբան

Բախշիյանն առավելագույնը մայիսի 7-ին կլինի ազատության մեջ. փաստաբան

Երեկ լրացավ դատավոր Բորիս Բաշխիյանի կալանքի ժամկետը երկարացնելու հերթական միջնորդություն ներկայացնելու դատավարական վերջնաժամկետը եւ այդպիսին չներկայացվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Սարդարյանը։

«Այլ կերպ ասած, եթե նոր ապօրինություններ չկատարվել Բախշիյանի նկատմամբ, ապա վերջինս առավելագույնը մայիսի 7-ին կլինի ազատության մեջ:

Նշեմ նաեւ, որ վերջինիս նկատմամբ կալանքի նախորդ երկարացման որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան եւ ուրբաթ օրը ժամը 16:30 տեղի է ունենալու համապատասխան նիստը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ»,- գրել է նա։

 

  • Կիսվել: