չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բագրատ Եսայանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի. մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով

Բագրատ Եսայանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի. մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով։ Այդ մասին հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը՝ նշելով, որ Եսայանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38- 225 -րդ հոդվածի 2 -րդ մաս և 164 -րդ հոդվածի 1 ֊ին մասով՝ բռնության գործադրմամբ զանգածային անկարգությունների հանցակցության եւ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտում։

«Կանխավ ցանկանում եմ նշել, որ վերոհիշյալ մեղադրանքի իմաստով պարոն Եսայանը որևէ արարք չի կատարել, ավելին` դեպքից անցել է շուրջ մեկ տարի ութ ամիս և հենց այժմ նրան մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը բացառապես պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ»,- նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ 4 աշխատակիցներ ներխուժել են «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի աշխատասենյակ եւ նրան տարել ԱԱԾ:

 

 

  • Կիսվել: