չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Բաղրամյան պողոտայից 9 քաղաքացի է բերման ենթարկվել. ՀՀ ոստիկանություն

Բաղրամյան պողոտայից 9 քաղաքացի է բերման ենթարկվել. ՀՀ ոստիկանություն

Այսօր Վարչական իրավախախումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 9 անձ Բաղրամյան պողոտայից բերվել է ոստիկանություն։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Հիշեցնենք, որ մինչ այդ տեղեկացրել էինք, որ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել «Պատիվ ունեմ» դաշինքի հանրահավաքը՝ ի նշան Փաշինյանի կողմից եռակողմ հայտարարության ստորագրման դեմ բողոքի։

Այնուհետև Կառավարության մոտ հավաքված քաղաքացիների մի մասը շարժվեց ԱԺ շենքի մոտ՝ շարունակելու բողոքի ակցիան:

Հայտնել էինք նաև, որ Ազգային ժողովի շենքի մոտից այս պահին ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին։ 

Նշենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել է հայտարարության լուսանկար, որը պատրաստվում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Փաստաթղթի ստորագրումը Կառավարության նիստի ժամանակ հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանը։

 

  • Կիսվել: