երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Բաղրամյան, Դեմիրճյան և Պռոշյան փողոցներից բերման է ենթարկվել 60 քաղաքացի. ՆԳՆ

Բաղրամյան, Դեմիրճյան և Պռոշյան փողոցներից բերման է ենթարկվել 60 քաղաքացի. ՆԳՆ

Բաղրամյան, Պռոշյան և Դեմիրճյան փողոցներից այսօր՝ հունիսի 12-ին ընդհանուր բերման է ենթարկվել 60 քաղաքացի: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պռոշյան փողոցից բերման է ենթարկվել 42 քաղաքացի: Իրավիճակը Բաղրամյան պողոտայում լարված է, ոստիկանների և ցուցարարների միջև քաշքշուկ է սկսվել:

Հիշեցնենք, որ ԱԺ-ի շենքի շրջակայքում և հարակից փողոցներում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացած: Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ արդեն երեք օր է՝ փակ է պահում Բաղրամյան պողոտան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի հրաժարականն են պահանջում ցուցարարները, այժմ ԱԺ շենքում է, որտեղ ընթանում է կառավարության հետ հարցուպատասխանը:

 

  • Կիսվել: