հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բադասյանը պատասխանել է ՍԴ չորս դատավորների հայտարարությանը

Բադասյանը պատասխանել է ՍԴ չորս դատավորների հայտարարությանը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանել է ՍԴ չորս դատավորների` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումների վերաբերյալ հայտարարությանը:

Իր ֆեյսբուքյան էջում նախարարը, մասնավորապես, գրել է. ՛՛Անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ առաջ ՀՀ ՍԴ չորս դատավորների` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումների վերաբերյալ հայտարարությանը՝ հարկ եմ համարում նշել, որ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` այն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:

Սահմանադրության փոփոխությամբ սահմանված անցումային դրույթներն ունեն անմիջական ազդեցություն և դրանց գործողությունը պայմանավորված չէ այլ ակտերի ընդունմամբ: Օրենքների համապատասխանեցումները Սահմանադրությանը կկատարվեն սեղմ ժամկետներում, սակայն դրանով չի միջնորդավորվել Սահմանադրության փոփոխությունների գործողությունը, որը վաղը մտնելու է ուժի մեջ՛՛:

 
 
 
 

  • Կիսվել: