ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Բաց կառավարման գործընկերությունը» բարձր է գնահատել կառավարության ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ

«Բաց կառավարման գործընկերությունը» բարձր է գնահատել կառավարության ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության վաշինգտոնյան Աջակից կենտրոնի Տարածաշրջանային տնօրենի տեղակալ Շրեյա Բասուին, տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կարևորվել է մասնակցային գործընթացի ընդլայնումը ԲԿԳ-ից դուրս՝ տեղական մակարդակում, Հանրային կառավարման բարեփոխումների օրակարգի և ՀՀ միջազգային որոշ պարտավորությունների լավագույնս իրականացման համար:

Երանուհի Թումանյանցը կարևորել է ԲԿԳ ներդրումը Հայաստանում որոշումների ընդունման հարցում մասնակցային մեխանիզմների կայացման, թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացման գործում:

Շրեյա Բասուն բարձր է գնահատել կառավարության ջանքերը՝ ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և ԲԿԳ շրջանակներում կատարած ռեֆորմների ուղղությամբ:

 
 

  • Կիսվել: