հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար

Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար

Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար, հայտնում են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից։

Նշվում է, որ Մլետա–Գուդաուրի և Գուդաուրի–Կոբի հատվածներում տրանսպորտի երթևեկությունն իրականացվում է առանց խոչընդոտների, սակայն Գուդաուրի–Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքերից պաշտպանող թունելներով։

Կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև 8-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներին թույլատրվում է անցնել թունելով միակողմանի երթևեկության կարգով։

  • Կիսվել: