շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» գրասենյակի գործունեությունը ՀՀ-ում դադարեցնելու պահանջով հայցը մակագրվել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանին

«Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» գրասենյակի գործունեությունը ՀՀ-ում դադարեցնելու պահանջով հայցը մակագրվել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանին

«Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» գրասենյակի գործունեությունը Հայաստանում դադարեցնելու պահանջով փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից ներկայացված հայցը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Փաստաբանը այդպիսի հայց ներկայացնելը հիմնավորում է նրանով, որ Հայաստանում գործող այդ գրասենյակը օֆշորային հիմնարկ է, եւ հայտնի չէ, թե որտեղից է այն ֆինանսավորվում։ Աթանեսյանը կասկածներ ունի, որ ֆինանսավորումն իրականացվում է թշնամական երկրներից։

Ալեքսեյ Սուքոյանը ծնվել է 1958 թվականին, Թբիլիսի քաղաքում։ 1982 թվականին ավարտել է ԵՊՀ ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետը, իսկ 1990 թվականին՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ 1988 թվականից մինչեւ 1991 թվականն աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազությունում նախ՝ որպես իրավախորհրդատու, ապա՝ առաջին բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար։ 1991 թվականից մինչեւ 1996 թվականն աշխատել է ՀՀ Բնապահպանության դատախազությունում՝ որպես դատախազի օգնական, ապա՝ ավագ օգնական։ 1996 թվականից մինչեւ 1999 թվականն եղել է Երեւան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի ավագ օգնականը։ 1999 թվականից մինչեւ 2002 թվականն աշխատել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։ 2002 թվականից մինչեւ 2009 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի անվճարունակության մասին գործեր քննող դատավոր։ 2008 թվականից մինչեւ 2009 թվականն աշխատել է Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր։ 2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

  • Կիսվել: