շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԺ-ում քննարկվում է ազատազրկում սահմանելու հարցը՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմանները խախտելու դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է հիվանդացում

ԱԺ-ում քննարկվում է ազատազրկում սահմանելու հարցը՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմանները խախտելու դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է հիվանդացում

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» օրինագծերի փաթեթներում լրացում կատարելու հարցն է:

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը ներկայացրեց օրենքի լրացումների նախագծերը, որոնց համաձայն՝ առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-ի 3-րդ հոդվածում լրացնել 10-րդ մասը հետևյալ բովանդակությամբ՝ արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որի դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից մինչև 500-ապատիկի չափով, ինչպես նաև լրացնել 11-րդ մասը հետևյալ բովանդակությամբ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև 300-ապատիկի չափով։

Քրեական օրենսգրքում առաջարկվում է լրացում կատարել 277․1 հոդվածով՝ արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով։

  • Կիսվել: