երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
ԱԺ շենքի մոտից 6 ոստիկան տեղափոխվել է տարբեր բուժկենտրոններ. ՆԳՆ

ԱԺ շենքի մոտից 6 ոստիկան տեղափոխվել է տարբեր բուժկենտրոններ. ՆԳՆ

Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկից 6 ոստիկան տեղափոխվել  է տարբեր բուժկենտրոններ: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից:

Ըստ ոստիկանության՝ ժամը 21:00 դրությամբ 86 բերման ենթարկված կա:

Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում տեղի ունեցող ակցիայի որոշ մասնակիցներ ոստիկանների ուղղությամբ նետել են շշեր, ոստիկանական պատը ճեղքելու փորձ կատարելիս վերցրել են ոստիկանների սաղավարտներ ու մահակներ։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ ՆԳՆ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար ոստիկանություն էր բերման ենթարկվել ակցիայի 60 մասնակից։

  • Կիսվել: