չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը բերման ենթարկվեց

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը բերման ենթարկվեց

Ոստիկանները բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին, որը մասնակցում էր սեպտեմբերի 21-ին համերգը չեղարկելու պահանջով բողոքի ակցիային:

Նշենք, որ այսօր Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում մի քանի տասնյակ քաղաքացիներ անհնազանդության ակցիա իրականացրեցին` պահանջելով չեղարկել սեպտեմբերի 21-ի համերգը: Ոստիկանները պատ կազմեցին եւ չթույլատրեցին քաղաքացիներին քայլերթ իրականացնել դեպի Հանրապետության հրապարակ: Ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ բախում տեղի ունեցավ, եւ ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեցին մեկ տասնյակից ավելի քաղաքացիների:

 

  • Կիսվել: