հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հանրաքվեն չեղարկող որոշման նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հանրաքվեն չեղարկող որոշման նախագիծը

81 կողմ ձայնով խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը:

Հիմնավորման համաձայն՝ հանրաքվե անցկացնելու կարիք չկա, քանի որ ԱԺ-ում անցկացված Սահմանադրության փոփոխությունները բավարար են եղել ՍԴ հարցը լուծելու համար։

Հարցը զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ փաստացի նման որոշում կայացնելու իրավական հիմքը ստեղծող ԱԺ կանոնակարգի փոփոխությունն ուժի մեջ է մտել հունիսի 25-ից:

«Երբ մենք ԱԺ կանոնակարգի փոփոխությունների փաթեթը քննարկում էինք, այնպիսի տպավորություն ստեղծվեց, թե հենց այդ ժամանակ հանրաքվեն չեղարկվել է: Սակայն մենք այդ ժամանակ գործնականում իրավական գործիքակազմն էին ստեղծում, որով հնարավոր կլիներ հանրաքվեն չեղարկել»,-նշեց Վահագն Հովակիմյանը:

Ըստ նրա, Սահմանադրության փոփոխությունները թույլ են տալիս հրաժարվել հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունից։ 

 

  • Կիսվել: