չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱԺ-ն վերանայում է «Պետական ​​գաղտնիքի մասին» օրենքը. քննարկում խորհրդարանական հանձնաժողովում

ԱԺ-ն վերանայում է «Պետական ​​գաղտնիքի մասին» օրենքը. քննարկում խորհրդարանական հանձնաժողովում

Պետական ​​գաղտնիքի մասին օրենքը անհրաժեշտ է վերանայել։ Հունվարի 11-ին Ազգային ժողովում՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական ​​հանձնաժողովի նիստում, համապատասխան օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԱԾ պետի տեղակալ Տիգրան Հարությունյանը։

Ներկայացնելով նախագիծը՝ նա նկատեց, որ առաջարկվում է գործող օրենքն ամբողջությամբ վերանայել եւ արդիականացնել։

«Այն հարկավոր է համապատասխանեցնել օրենսդրությանը եւ միջազգաին նորմերին։ Մասնավորապես, ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը համարվելու է պետական գատղնիք։ Իսկ պետական գատղնիք պարունակող տեղեկատվությունը կպահպանի իր հատուկ նշանակությունը»,- պարզաբանեց Հարությունյանը։

Բացի այդ նախագահների, խորհրդարանի խոսնակների եւ վարչապետերի համար, պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, երաշխավորված կլինի պետական գաղտնիքի հասանելիությունը։ Պետական մարմինների ղեկավարներին էլ լիազորություններ կտրվեն որոշելու քաղաքացիական ծառայողների ցուցակը, որոնք հասանելիություն կունենան պետական գաղտնիքներին։ Միաժամանակ ծառայողները պարտավոր կլինեն ներկայացնել համապատասխան փաստաթղթերի փաթեթ պետական գաղտնիքի հասանելիությունը ստանալու համար։

Կխստացվի նաեւ քրեական եւ վարչական պատասխանատվությունը պետական ​​գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման համար։

Բավականին երկար քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացավ մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

  • Կիսվել: