երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
 Ազգային ժողովի կողմից վավերացման դեպքում Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 60-օրյա ժամկետում․ Եղիշե Կիրակոսյան

Ազգային ժողովի կողմից վավերացման դեպքում Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 60-օրյա ժամկետում․ Եղիշե Կիրակոսյան

Ազգային ժողովի կողմից վավերացման դեպքում Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 60-օրյա ժամկետում։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ներկայացնելով Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու նախագիծը։

«Հռոմի կանոնադրությունն ունի  ուժի մեջ մտնելու վերաբերյալ կանոնակարգումներ։ Կանոնադրությունն ունի դրույթներ, որոնք նախատեսում են, թե ինչպիսի ընթացակարգով է այն ուժի մեջ մտնում։ Օրենքով նախատեսված է հենց 60-օրյա ժամկետ ուժի մեջ մտնելու համար՝ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին ծանուցումը Դատարանին ուղարկելուց հետո։ Դա ընդունված պրակտիկա է միջազգային պայմանագրերի դեպքում»,-ասաց Կիրակոսյանը։

  • Կիսվել: