ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ազգային խայտառակություն. Վիկտոր Սողոմոյնանն անդրադարձել է Քոչարյանի գործով որոշմանը

Ազգային խայտառակություն. Վիկտոր Սողոմոյնանն անդրադարձել է Քոչարյանի գործով որոշմանը

Այսօրվա վճիռը, ինչպես նաև դրան նախորդող գործընթացներն ապացուցեցին, որ տեղի ունեցողը նախագահ Քոչարյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով չորս նախկին վարչապետների երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդությունը մերժելու՝ դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմանը։

«Այսօրվա վճիռը, ինչպես նաև դրան նախորդող գործընթացներն ապացուցեցին, որ տեղի ունեցողը նախագահ Քոչարյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդում է, ընդ որում՝ սա այդպիսի հետապնդման ամենալկտի ու սանձարձակ տեսակն է։ Ցավոք, մենք ականատես ենք դառնում իրադարձությունների, որոնք մեր պատմության մեջ բնորոշվելու են որպես ազգային խայտառակություն»։

 

  • Կիսվել: