շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024

Ազատության հրապարակից բերման է ենթարկել 20 քաղաքացի

Ազատության հրապարակից քիչ առաջ բերման է ենթարկել 20 քաղաքացի։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Քաղաքացիների նկատմամբ Վարչական իրավախախտման 182.5-րդ (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող կանոնները խախտելը) հոդվածով կազմվել է արձանագրություն։

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում արդեն ավարտվել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթին հաջորդած հանրահավաքը:

  • Կիսվել: