կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այսօրվա դատական նիստը՝ ամփոփ. Լևոն Քոչարյան

Այսօրվա դատական նիստը՝ ամփոփ. Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լեւոն Քոչարյանը, անդրադարձել է այսօրվա դատական նիստին, որի ժամանակ դատախազներն ընթերցեցին մեղադրական եզրակացությունը:

«Այսօրվա դատական նիստն ամփոփ

Դատախազներ - Վկա Կաշառկան ասումա բլա բլա բլա, փոխանցում եսիմ ում հաշվին բլա բլա բլա բլա, այդպես էլ չշահագործված հանքի լիցենզիա բլա բլա բլա... Քոչարյանը մեղավորա:

Դատավոր - Պրն. Քոչարյան Ձեզ հասկանալի՞ է մեղադրանքը:

Ռ.Քոչարյան - Ոչ, խնդրում եմ ինձ ասեք, թե ես ինչ եմ արել, կամ ինչ չեմ արել, որը պիտի անեի, որովհետև մեղադրանքում ոչինչ չկա դրա մասին ու ես չեմ հասկանում, թե ինչում են ինձ ի վերջո մեղադրում:

Պաշտպաններ - Սա աբսուրդա, դուք պարտավոր եք պարզաբանեք, թե որ գործողությունը կամ անգործությունն եք վերագրում պրն. Քոչարյանին, որի արդյունքում եղելա ձեր վկա Կաշառկայի ասածը, որ մենք էլ հասկանանք, թե ինչի՞ց ենք պաշտպանվում:

Դատավոր- Դե ես իրավունք չունեմ փորձեմ պարզաբանեմ, բայց դե դատախազները վպրինցիպի կարան:

Դատախազներ- Չէ, չենք ուզում(իրականում չեն կարա), սենց լղոզված թող մնա:

Պաշտպաններ - Հաջող ձեզ, էս ցիրկը որ թարգեք կզանգեք...

Վարագույր

А сейчас вопрос- Իսկ ի՞նչ իմաստ ունի դատավորի հարցը, եթե միևնույնա, ոչ ինքնա պարզաբանելու, ոչ էլ էն 2 դատաղազները»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր դատախազ Պետրոս Պետրոսյանն ընթերցեց մեղադրական ճառի եզրափակիչ մասը, ըստ որի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվում է ՀՀ Քր․ Օր․-ի 311 հոդվածի մաս 4 կետ 2-ով նախատեսված արարքը, իսկ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ Քր․ Օր․-ի 311 հոդվածի մաս 4 կետ 2 և 190 հոդվածի մաս 3 կետ 1-ով նախատեսված արարքները։ 

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ նշված հոդվածով, որպես պատիժ, նախատեսվում է ազատազրկում 7-ից 12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։

  • Կիսվել: