հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այսօր տեղի կունենա Ավետիք Չալաբյանի ձերբակալման իրավաչափության հարցով դատական նիստ

Այսօր տեղի կունենա Ավետիք Չալաբյանի ձերբակալման իրավաչափության հարցով դատական նիստ

Ավետիք Չալաբյանի ձերբակալման իրավաչափության հարցով նիստը տեղի կունենա այսօր` ժամը 20:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 1 նստավայրում։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանի բնակարանում մայիսի 12-ի երեկոյան խուզարկություն էր կատարվել, ինչից հետո նրան ոստիկանները տարել են Արաբկիրի բաժանմունք։

Քննչական կոմիտեն ավելի ուշ հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է Ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ֆինանսապես շահագրգռելու կասկածանքով։

  • Կիսվել: