կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այսօր սկսելու են Գրիգորի Խաչատուրովի գործով դատական լսումները. փաստաբան

Այսօր սկսելու են Գրիգորի Խաչատուրովի գործով դատական լսումները. փաստաբան

Այսօր 01.11.2023թ-ին ժամը 15.00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում փորձելու ենք սկսել  Գրիգորի Խաչատուրով-ի և մյուսների «վերաբերյալ» «քրեական գործով» նախնական դատական լսումները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Միհրան Պաղասյանը:

«Հիշեցնեմ, Գրիգորի Խաչատուրովը կալանքի տակ է 16.03.2023թ-ից, սույն «գործը» դատարանի վարույթում է 02.05.2023թ-ից և ինչպես նախաքննության 1.5 ամսում, այնպես դատական վարույթի 6 ամսվա ընթացքում որևէ դատավարական արժեք ունեցող գործողություն տեղի չի ունեցել, իսկ Խաչատուրովը շարունակաբար և անօրինական պահվում է կալանքի տակ»,- գրել է նա։

  • Կիսվել: