երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Այս ծնողները կեղծ հավաքածու անդամներ են»․ Ռազմիկ Աբրահամյանը՝ ապօրինի որդեգրման մասին

«Այս ծնողները կեղծ հավաքածու անդամներ են»․ Ռազմիկ Աբրահամյանը՝ ապօրինի որդեգրման մասին

Ծննդատները ոչ մի առնչություն չունեն որդեգրման հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը։

«Ծնողները շատ բան են պատմում։ Նրանք սուտ ու սխալ, կեղծ հավաքածու անդամներ են»,- ասաց Աբրահամյանը` անդրադառնալով ծնողների պնդմանը, որ հենց ինքն է կազմակերպել ապօրինի որդեգրումը։

Ռազմիկ Աբրահամյանը կրկնում էր՝  ծննդատները ոչ մի առնչություն չունեն որդեգրման հետ։

Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացողմ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները եւ առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

  • Կիսվել: