շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պրոցեսներ եմ պատմել՝ միգուցե, նոր հանգամանքներ ի հայտ գան. Արսեն Թորոսյանը դուրս եկավ դատարանից

Պրոցեսներ եմ պատմել՝ միգուցե, նոր հանգամանքներ ի հայտ գան. Արսեն Թորոսյանը դուրս եկավ դատարանից

Բավականին երկար պատասխանեցի կողմերի հարցերին։ Այս մասին դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Արսեն Թորոսյանը։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի և ԱՆ նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով նիստը։ Վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Պրոցեսներ եմ պատմել՝ միգուցե, նոր հանգամանքներ ի հայտ գան, հնարավոր է, փոփոխություն մտցնեն գործի ընթացքի մեջ»,- դուրս գալով դատարանի շենքից՝ լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։

Ըստ մեղադրական եզրակացության, Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար: Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացող ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։

  • Կիսվել: