ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արսեն Թորոսյանը որպես վկա հրավիրվելու է դատարան` ապօրինի որդեգրման գործով

Արսեն Թորոսյանը որպես վկա հրավիրվելու է դատարան` ապօրինի որդեգրման գործով

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կմասնակցի Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով հուլիսի 3-ին կայանալիք դատական նիստին: Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նախարարին՝ որպես վկա, դատարան հրավիրելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է այն։

Նշենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանից բացի մեղադրանք է առաջադրվել նաեւ փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը։

  • Կիսվել: