երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Այս ոստիկանները պետք է ենթարկվեն քրեական պատժի, այլ ոչ թե «թեման փակելու» համար ընդամենը 1 ոստիկան ազատվի աշխատանքից. Թաթոյան

Այս ոստիկանները պետք է ենթարկվեն քրեական պատժի, այլ ոչ թե «թեման փակելու» համար ընդամենը 1 ոստիկան ազատվի աշխատանքից. Թաթոյան

ՆԳՆ-ն հայտարարել է, թե այսօր «կարմիր բերետավորների» խմբի կողմից մարդու ծեծի ու նվաստացման ենթարկելու դեպքից հետո 1 ոստիկանի լիազորություններ դադարեցվել են ծառայողական քննության արդյունքում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ու՞...

Այս ոստիկանները պետք է ենթարկվեն քրեական պատժի, այլ ոչ թե «թեման փակելու» համար ընդամենը 1 ոստիկան ազատվի աշխատանքից: Դեռ մի հատ էլ անուն չեն նշել, որ ավելորդ խնդիր չունենան, թե կոնկրետ ով հարվածեց, ինչ հայհոյեց, բա մյուսների հա՞րցը և այլն:

Կից տեսանյութում կոնկրետացված երևում են մարդու նկատմամբ հանցանք կատարող ոստիկանները: Նրանց բոլորի արարքներին պետք է տրվի քրեաիրավական գնահատական, հարուցվի քրեական հետապնդում ու ապահովվեն մեղադրական դատական ակտի հիմքեր:
Ակնհայտ է, որ քաղաքական որոշում է կայացվել 1 ոստիկանի «զոհ տալով»` խուսափել քրեական հետապնդումից ու մյուսների քրեական պատասխանատվությունից: Դրա համար էլ կայծակնային արագությամբ որոշում է կայացվել. ուրիշ դեպքերում ամիսներ է տևում:

Սա կոնկրետ հանցագործության քաղաքական հովանավորություն է, որն ավելի սանձարձակ է դարձնում «կարմիր բերետավորներին», «դամոկլյան սրի» ուժով նրանց կախված պահում քաղաքական իշխանությունից. այս կերպ է նաև ոստիկանը սկսում ծառայել ոչ թե պետությանը, այլ քաղաքական իշխանությանը:

Այսօրվա դեպքի հետ կապված մանրամասները մենք ուղարկելու ենք միջազգային գործընկերների` հարցը դնելով նրանց մշտադիտարկման ներքո:

Տեսանյութը` «Սրբազան պայքար» տելեգրամյան էջից»,-նշել է նա:

  • Կիսվել: