կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Այո՛, դատական համակարգը գերծանրաբեռնված է․ Գրիգոր Մինասյանը թվարկեց՝ ինչ է արվում այս խնդիրը լուծելու համար

Այո՛, դատական համակարգը գերծանրաբեռնված է․ Գրիգոր Մինասյանը թվարկեց՝ ինչ է արվում այս խնդիրը լուծելու համար

Դա այն եզակի մտահոգություններից է, որոնք արդարացված են։ Այո՛, դատական համակարգը գերծանրաբեռնված է և գործադիրն իր լիազորությունների շրջանակում բոլոր ուղղություններով դրան միտված  քայլեր է իրականացնում։ Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով դատարանների գերծանրաբեռնվածության խնդրին և դրա շուրջ մտահոգություններին։ 

Նա մասնավորապես նշեց, որ քայլեր են արվում աշխատավարձային քաղաքականության ուղղությամբ, նաև ստեղծվում են նոր դատարաններ․ «Դա հենց անցած տարի հակակոռուպցիոն դատարանների ստեղծումն է, որը կոռուպցիոն և ապօրինի գույքի գործերով մեծ բեռ է վերցնում իր վրա։ Առանձնացրել ենք  քրեական և քաղաքացիական դատարանները, այնտեղ էլ նոր դատավորներ ենք ներգրավվելու։ Ընթացակարգեր ենք սահմանել, որ պրոֆեսիոնալներին ընդգրկենք դատական համակարգում աշխատանքի»։

Մինասյանը հատուկ ընդգծեց՝ դատական համակարգում սպասվում է աշխատավարձերի բարձրացում․ «Գործադիրն այս պահին 2-3  բլոկով է առաջ գնում աշխատավարձերը բարձրացնելիս, հիմա ամենածանրաբեռնված ուղղությունները, որ ունենք դատախազական համակարգն է, մյուսը լինելու է քննչական բլոկի աշխատավարձի բարձրացումը, և երրրոդը, որ ես անձամբ ուզում եմ դնել գործադիրի քննակմանը՝ առաջին ատյանի  դատավորների աշխատավարձի բարձրացումն է »։

  • Կիսվել: