շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արդարադատության նախարարությունը լրացուցիչ գումար կծախսի էլեկտրոնային հսկողության նոր սարքեր գնելու համար

Արդարադատության նախարարությունը լրացուցիչ գումար կծախսի էլեկտրոնային հսկողության նոր սարքեր գնելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 30-ի նիստում որոշեց 104 մլն դրամ հատկացնել դատական ակտի հիման վրա այլընտրանքային խափանման միջոցների կատարումը իրականացնելու նպատակով էլեկտրոնային հսկողության միջոցներ ձեռք բերելու համար:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ պրոբացիայի ծառայությանը վերապահված նոր խափանման միջոցների (տնային կալանք, վարչական հսկողություն), ինչպես նաև ազատության սահմանափակման պատժատեսակի կատարումն ապահովելու նպատակով «Enigma information protection sistems» լեհական ընկերությունից մրցութային կարգով ձեռք է բերվել 340 միավոր էլեկտրոնային հսկողության սարք (50 լրակազմ՝ GPS-ով աշխատող սարք և 290 լրակազմ ռադիոալիքային սարք՝  նախատեսված տնային կալանքի համար), ինչպես նաև առկա է գործող պայմանագիր հայկական «ՋԻ-ԷՍ-ՍԻ» ՍՊ ընկերության հետ, որի շրջանակում մինչև սույն թվականի հոկտեմբերի 24-ը նախատեսված է ևս 300 էլեկտրոնային հսկողության սարքի (200` ներտնային վերահսկման և 100 վարչական հսկողության) մատակարարում:

Սակայն մատակարար կազմակերպության տրամադրած և՛ բանավոր, և՛ գրավոր տեղեկատվության համաձայն՝ վերջինս կարող է մատակարարումն իրականացնել առնվազն 30 օր ուշացումով, իսկ Ծառայությունում առկա էլեկտրոնային հսկողության սարքավորումները գրեթե սպառվել են:

Այժմ անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ «Enigma information protection sistems» ընկերության հետ կնքված Պայմանագրի շրջանակում համաձայնագիր կնքելու՝ առնվազն 110 միավոր ներտնային վերահսկման և 50 միավոր վարչական վերահսկողության համար նախատեսված սարքեր ձեռք բերելու համար, որը «Enigma information protection sistems» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել մատակարարել առավելագույնը տասը օրացուցային օրվա ընթացքում: Վերոնշյալ էլեկտրոնային սարքավորումները ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի 104 323 120  ՀՀ դրամ / ներտնային վերահսկման սարք՝ 110*701522.1 ՀՀդրամ = 77 167 420 ՀՀ դրամ, վարչական վերահսկողության սարք՝ 50*543114 ՀՀդրամ= 27 155 700 ՀՀ դրամ/: 

  • Կիսվել: