երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Այդ ո՞վ է այդ նախարարը, որ իրավունք ունի առանց ԱԺ-ի հետ քննարկումների փոխել զենքի մասին օրենքը. Վարդանով

Այդ ո՞վ է այդ նախարարը, որ իրավունք ունի առանց ԱԺ-ի հետ քննարկումների փոխել զենքի մասին օրենքը. Վարդանով

Օրինական զենք կրողների շրջանում հանցագործությունները «սարսափելի շատ են», 30 տարվ մեջ 4 դեպք: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «ՈՄԱ» («Ողջ մնալու արվեստ») լեռնահրաձգային գումարտակի հրամանատար, առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ Վովա Վարդանովը՝ անդրադառնալով Առողջապահության նախարարության այն հիմնավորմանը, որ «զենքը հատուկ վտանգավոր միջոց է, եւ այն կրողը չպետք է ունենա որոշակի հիվանդություններ, որպեսզի զենք կրելն անվտանգ լինի շրջապատի համար»:

Վարդանովը հեգնանքով ավելացրեց. «Իսկ հատուկ վտանգավոր միջոց չի՞ նախարար լինելը: Իրենք կարող են լուրջ վնաս հասցնել: Ճիշտ է, իրենք կարող են պայքարել հակառակորդի դեմ, երկրաշարժի դեպքում կազմակերպեն, որ արագ փլատակները բացվեն, միջից ողջ մարդ հանեն, բայց կարող են նաեւ իրենց գործունեությամբ վնաս հասցնել: Իրենք իրականությունից կտրված են, հետն էլ ռետրոգրադ են, նաեւ մոտացել են, որ սա պառլամենտարակն երկիր է: Այդ ո՞վ է այդ նախարարը, որ իրավունք ունի առանց քննարկումների, Հայաստանում ամենագլխավոր մարմնին՝ ԱԺ-ին, փոխել զենքի մասին օրենքը:

Ոնց կարելի է այդպես արհամարհել օրենքները: Եթե կուզեք, խորհրդարանը կարող է իրեն մի քիչ հաբռգած պահի, ոչ թե նախարարը կամ նախարարությունները: Իրենք ընդամենը ԱԺ որոշումները կատարողներն են, բայց ԱԺ-ին փաստի առաջ են կանգնեցնում: Մի քիչ չափը չեն անցնո՞ւմ: Դուք ուզում եք վարկաբեկել Հայաստանի գլխավոր մարմի՞նը: Դրա համար եք վերջին մի քանի օրվա մեջ փաստի առաջ կանգնացնում ԱԺ-ին, որպեսզի ԱԺ-ի ընդունած օրենքը վիժեցվի՞: Դա կոչվում է սաբոտաժ ու կարելի է նույնիսկ քրեական գործ կարուցել»,-ասաց Վարդանովը:

  • Կիսվել: