երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Ավտոերթի մասնակից վարորդը առանց ամրագոտու էր, մեքենան տեխզննում չէր անցել, նրա մոտ hոգեմետ դեղաhաբեր են գտել. Ոստիկանություն (տեսանյութ)

Ավտոերթի մասնակից վարորդը առանց ամրագոտու էր, մեքենան տեխզննում չէր անցել, նրա մոտ hոգեմետ դեղաhաբեր են գտել. Ոստիկանություն (տեսանյութ)

Հունիսի 5-ին, ժամը 17.10-ին, Արծվանիստ-Վարդենիս ճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի մարզի պարեկները կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա: Տրանսպորտային միջոցը չէր անցել տեխնիկական զննություն, մեքենայի կողային ապակիները մգեցված էին, վարորդը վարում էր առանց ամրագոտու և ծխում էր:

Դեպի Գեղարքունիքի մարզ ուղևորվող ավտոերթի մասնակից գյումրեցի 44-ամյա վարորդին ներկայացվել են մեքենան կանգնեցնելու բոլոր պատճառները, սակայն նա չի համաձայնել իրավախախտումների հետ, ստեղծել է կոնֆլիկտային իրավիճակ, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, սպառնացել ոստիկանության ծառայողներին և հայհոյանքներ հնչեցրել բարձրաստիճան ղեկավարների հասցեին:

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին: Այստեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ եղած պոլիէթիլենային տոպրակում գտնվող անձնական իրերի մեջ հայտնաբերվել է «լորազեպամ» տեսակի հոգեմետ դեղամիջոցի չորս հաբ: Սրանց վերաբերյալ վարորդը որևէ բացատրություն չի տվել, միայն հայտնել է, որ օգտվում է իր լռելու իրավունքից:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: