շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ավշար համայնքում իշխանությունը ցուցում է տվել քրեական հետապնդում հարուցել համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի նկատմամբ. Վարդևանյան

Ավշար համայնքում իշխանությունը ցուցում է տվել քրեական հետապնդում հարուցել համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի նկատմամբ. Վարդևանյան

Հենց նոր տեղեկացա, որ Ավշար համայնքում այսօրվա խայտառակ հավաքից հետո, այս հեռացող իշխանությունը ցուցում է տվել ամեն կերպ քրեական հետապնդում հարուցել Համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի նկատմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՛՛Հայաստան՛՛ դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
 
՛՛Իրավական աբսուրդը այն է, որ հավաքը լրիվությամբ կայացած լինելու պայմաններում, փորձում են հավաքը իբր խոչընդոտելու հանցակազմ գտնել: Իրական պատճառը պարզապես մարդկանց անտարբերությունն էր հեռացող իշխանության հավաքին, որին նախորդել էր կազմակերպված ձևով «Հայաստան» դաշինքի պաստառների վնասումը, որը լրիվ հակառակ ազդեցություն էր ունեցել հանրության շրջանում:
 
Իրավապահներին հստակ հորդորում ենք վերադառնալ իրավական դաշտ և վերջ տալ այս խայտառակությանը: Վստահեցնում եմ այս դեպքով խիստ հետևողական ենք լինելու՛՛,-նշել է նա:
 
 

  • Կիսվել: