ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ավետիք Իշխանյանը և Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը երաշխավորելու են Արսեն Բաբայանի համար

Ավետիք Իշխանյանը և Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը երաշխավորելու են Արսեն Բաբայանի համար

Իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը (անձնական կարգավիճակով) գրավոր դիմել են քրեական հետապնդման մարմիններին՝ պատրաստակամություն հայտնելով իրենց խոսքով և վճարվող գումարով երաշխավորելու Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում։

Նշված երաշխավորագրերի հիման վրա հսկող դատախազին միջնորդություն ենք ներկայացրել Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու և Արսեն Բաբայանին ազատ արձակելու մասին։

Արսեն Բաբայանի պաշտպաններ

 

 

 

  • Կիսվել: