չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ

Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը:

՛՛Տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ այս գործը շինծու է: Իմ կալանքն ընդամենը պատժելու միջոց է և բացարձակ քաղաքական դրդապատճառներով, մի պահ նույնիսկ մի կասկածեք դրանում՛՛,-դատարանի դահլիճում լրագրողների հետ զրույցում ասաց Չալաբյանը:

Իր հերթին նրա փաստաբան Արթուր Հարությունյանն էլ նշեց, որ գործը քաղաքական հետապնդում է, և այն արարքը, որը վերագրվում է Ավետիք Չալաբյանին, իրականության հետ որևէ աղերս չունի: Նրա խոսքով՝ նոր Քրեական օրենսգրքով այս պահին նման մեղադրանք գոյություն չունի:

 

  • Կիսվել: