երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Ավետ Կոնջորյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ խուլիգանության հատկանիշներով

Ավետ Կոնջորյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ խուլիգանության հատկանիշներով

Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ խուլիգանության հատկանիշներով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը՝ կեսգիշերն անց, իր տան շքամուտքի մոտ դաժան ծեծի է ենթարկվել Ավետ Կոնջորյանը։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթով հինգ մեղադրյալ կա, այդ թվում՝ Աբովյան համայնքի ՔՊ-ական ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը։ Վերջիններս մեղադրվում են Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):

Համացանցում տարածված տեսանյութից ակնհայտ է դառնում, թե ինչպես է Ավետ Կոնջորյանը Նաիրի Հակոբյանի տան մոտ պարեկային ծառայողի ուղեկցությամբ մեքենայով շրջում, հայհոյանքներ հնչեցնում։ Այդ դրվագով մի քանի հաղորդում է ներկայացվել՝ խուլիգանության հատկանիշներով վարույթ նախաձեռնելու պահանջով։

  • Կիսվել: