ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ավազակային հարձակում տարադրամի փոխանակման կետում. հանցագործությունը բացահայտվել է

Ավազակային հարձակում տարադրամի փոխանակման կետում. հանցագործությունը բացահայտվել է

Հունիսի 12-ին, ժամը 23.16-ին, ոստիկանություն է զանգել Ծարավ Աղբյուրի փողոցի սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը և հայտնել, որ փոխանակման կետից գումար են հափշտակել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 22.50-ին անհայտ անձը նռնականման իրի սպառնալիքով տարադրամի փոխանակման կետից հափշտակել է գումար և դիմել փախուստի:

Ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության ՔՀԲ, Նոր Նորքի բաժնի, Ավանի բաժանմունքի և ԵՔՎ հատուկ նշանակության 3-րդ գումարտակի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 14-ին, ժամը 21.30-ին, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով, Վաղարշյան փողոցում հայտնաբերվել և Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել Ավան թաղամասի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: