երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ավանակով ակցիա իրականացրած ցուցարարի վերաբերյալ գործը դատարանում է

Ավանակով ակցիա իրականացրած ցուցարարի վերաբերյալ գործը դատարանում է

Ավանակով ակցիա իրականացրած ցուցարար Սեւադա Ղուկասյանի վերաբերյալ գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Քրեական գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին։

Հիշեցնենք, որ Սեւադա Ղուկասյանը հունիսի 1-ից կալանավորվել է՝ սուտ մատնության մեղադրանքով։ Նա մայիսի 1-ին հաղորդում էր տվել, որ իրեն բերման ենթարկելիս ոստիկաններն իր նկատմամբ բռնություն են գործադրել, ինչի հետեւանքով կոտրվել է ատամը։ ԱԱԾ-ն քրեական գործ էր հարուցել, բայց այն կարճվել էր, եւ արդեն սուտ մատնության հիմքով նոր գործ էր հարուցվել։

  • Կիսվել: