շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Աշոտ Փաշինյանին հարձակման ենթարկելու վերաբերյալ Ոստիկանությունը հաղորդում չի ստացել

Աշոտ Փաշինյանին հարձակման ենթարկելու վերաբերյալ Ոստիկանությունը հաղորդում չի ստացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին հարձակման ենթարկելու վերաբերյալ Ոստիկանությունը հաղորդում չի ստացել։

Այս մասին InFoPort.am-ի հետ զրույցում ասացին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Նշենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ երեկ Աշոտ Փաշինյանը հարձակման է ենթարկվել։

  • Կիսվել: