երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ կա փոփոխություն. նա դեմ չէ, որ Գայանե Մարտիրոսյանը լինի ազատության մեջ

Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ կա փոփոխություն. նա դեմ չէ, որ Գայանե Մարտիրոսյանը լինի ազատության մեջ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ կա փոփոխություն. ըստ էության` նրա և Գայանե Մարտիրոսյանի` արդեն նախկին պաշտպանների դիրքորոշումը համընկել է։ Այս մասին այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

«Աշոտ Փաշինյանը կողմ է, որ Գայանե Մարտիրոսյանը լինի ազատության մեջ»,– հավելեց պաշտպաններից Գեորգի Մելիքյանը:

Արդեն հայտնել ենք, որ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Մարտիրոսյանը, որը կալանավորվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման գործով, հրաժարվել է պաշտպաններից։ Պաշտպան Գեորգի Մելիքյանը լրագրողներին ասել էր, որ իրենց (պաշտպանների) և Գայանե Հակոբյանի միջև կա հակասություն, որը հիմնականում վերաբերում է պաշտպանական կողմի մարտավարությանը։

Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ հարուցեց մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվեց մեկ անձ` զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Մարտիրոսյանը։

Հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մոր խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է տնային կալանքը։ Սակայն նույն օրը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը որոշեց տնային կալանքը փոխարինել 1 ամիս 15 օր կալանքով։

  • Կիսվել: