երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Աշոտն ինչո՞վ է հերոս, որ իրեն դուրս բերելու համար հազարավոր տղաների գլուխ կերա՞ն. զոհվածի ծնող

Աշոտն ինչո՞վ է հերոս, որ իրեն դուրս բերելու համար հազարավոր տղաների գլուխ կերա՞ն. զոհվածի ծնող

Զարմացած եմ, որ չեն թողնում մասնակցել դատական նիստին, ոչ մի բան չեմ հասկանում։ Այդ մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը։

Նա հիշեցրեց, որ իր ամուսինը Կառավարական առանձնատների մոտ ոստիկանների կողմից բռնության էր ենթարկվել, բայց որևէ մեկը պատիժ չստացավ ու գործը քնեցվեց։

Հարցին, թե ինչպե՞ս է ինքը վերաբերում Աշոտ Փաշինյանի վարքին, եթե հաշվի առնենք, որ նա տիկին Գայանեի տնային կալանքը մեղմ որակեց և դատարանը դրանից հետո կալանքը փոխեց մեկ ամիս 15 օրով, ծնողը պատասխանեց. «Ես երբեք ականատես չեմ եղել, որ այսպես ասած, տուժողը ուղղություն ցույց տա դատավորին: Բայց քանի որ մենք ապրում ենք ոչ ադեկվատ միջավայրում, փաստորեն, ամեն ինչ հնարավոր է։ Մենք փաստացի չունենք ո՛չ արդարադատություն, ո՛չ արդարություն։ Դրանք Հայաստանի համար այս պահին կեղծ կատեգորիաներ են: Անօրինականության վրա զարմանալն արդեն անիմաստ է։ Ես շոկի մեջ եմ»:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանին էլ է հերոսածին մայր համարում, Աննա Մկրտչյանն արձագանքեց. «Աշոտն ինչո՞վ է հերոս, որ իրեն դուրս բերելու համար հազարավոր տղաների գլուխ կերա՞ն։ Դե եթե հերոս էր, ինչի՞ իրեն մեքենայից դուրս գցեց, էդ է՞լ էր հերոսություն»:

  • Կիսվել: