ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աշոտ Մինասյանի խափանման միջոցի հարցը կքննվի հունվարի 26-ին

Աշոտ Մինասյանի խափանման միջոցի հարցը կքննվի հունվարի 26-ին

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում հունվարի 26-ին՝ ժամը 16։00-ին, քննվելու է Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

Նշենք, որ Աշոտ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանն ի սկզբանե մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստության ենթադրյալ գործով, որը հարուցումից ավելի քան մեկ տարի անց կարճվել է։

  • Կիսվել: