հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործի հետ քրեական գործի քննության առարկա փաստերը որևէ կապ չունեն

Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործի հետ քրեական գործի քննության առարկա փաստերը որևէ կապ չունեն

՛՛Սիսական՛՛ ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործի հետ քրեական գործի քննության առարկա փաստերը որևէ կապ չունեն, դրանք վերաբերում են դատավոր Բորիս Բախշիյանի գործունեությանը՝ կապված շատ ավելի վաղ կատարված դեպքի հետ։ Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարությամբ էր հանդես եկել` ասելով, որ ՛՛Սիսական՛՛ ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը քննող դատավորի դեմ քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել։ Դատախազությունն ու ԱԱԾ-ն սկսել են քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց։

Աբրահամյանի խոսքով՝ գլխավոր դատախազն օրենքով սահմանված կարգով ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրգործի շրջանակներում ԲԴԽ-ին ներկայացրել է դատավոր Բ. Բ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ:

Դատախազի խորհրդականը նշեց նաև, որ քրեական գործի շրջանակներում քննության առարկա հանգամանքներն ու փաստերը որևէ կապ չունեն Աշոտ Մինասյանի գործի հետ և վերաբերում են դատավորի գործունեությանը՝ կապված շատ ավելի վաղ արված բացահայտումների հետ:

Նշենք, որ հունվարի 26-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ Աշոտ Մինասյանի խափանման միջոց կալանքը փոխվեց։

  • Կիսվել: