շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Աշխատանքից ազատված դատախազը դատի է տվել Աննա Վարդապետյանին

Աշխատանքից ազատված դատախազը դատի է տվել Աննա Վարդապետյանին

Արմավիրի դատախազության դատախազ Աշոտ Մարտիրոսյանը, որը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմամբ ազատվել է աշխատանքից, դատական հայց է ներկայացրել Վարդապետյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:

Նախկին դատախազը պահանջում է իրեն վերականգնել նույն պաշտոնին:

Ավելի վաղ այդ մասին armlur.am-ը գրել է, որ Աշոտ Մարտիրոսյանը աշխատանքից ազատվել է գաղտնալսման արդյունքում։

 

Նշենք, որ Գլխավոր դատախազությունը գաղտնալսման արդյունքում աշխատանքից ազատվել է նաեւ Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանը եւ Կոտայքի մարզի դատախազ Ապրես Գրիգորյան, որոնք նույնպես դիմել են դատադան։

  • Կիսվել: