շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արզաքանցյանը դիմել է պատկան մարմիներին, որպեսզի օրենքով պատժվեն իրեն վարկաբեկել փորձողները

Արզաքանցյանը դիմել է պատկան մարմիներին, որպեսզի օրենքով պատժվեն իրեն վարկաբեկել փորձողները

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ դիմել է պատկան մարմիներին, որպեսզի օրենքով պատժվեն բոլոր այն մարդիկ, որոնք փորձում են «վարկաբեկել» իրեն։

«Վերջին օրերին վերսկսվել է իմ անձի հետ կապված ստահոդ տեղեկությունների տարածումը, որի նպատակն է վարկաբեկել իմ և իմ ընտանիքի բարի համբավը:

Տեղեկացնում եմ, որ, այո՛, ես դիմում եմ ներկայացրել պատկան մարմիներին, որ օրենքով պատժվեն բոլոր այն մարդիք ովքեր փորձում են վարկաբեկել ինձ:

Օրենքի առաջ բոլորը հավասար են և պետք է բոլորը պատժվեն իրենց կատարած արարքների համար:

Սիրելի´ լրագրողներ,

Բազմիցս նշել եմ, այժմ կրկնում եմ, ես միշտ հասանելի եմ ձեր համար:

Իմ հետ կապված յուրաքանչյուր տեղեկատվություն հրապարակելուց առաջ կարող եք ճշտել թե´ իմ հետ, թե´ «Ուժը Հայրենյաց» կուսակցության միշտ հասանելի աշխատակազմի միջոցով:

Անհրաժեշտության դեպքում հանդես կգամ նոր հայտարարություններով»,-նշվում է հայտարարությունում։

  • Կիսվել: