երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տիգրան Արզաքանցյանը մարդկանց աշխատեցնում ու չի վճարում. «Ուժը հայրենյաց» կուսակցությունից աշխատակիցները դուրս են գալիս

Տիգրան Արզաքանցյանը մարդկանց աշխատեցնում ու չի վճարում. «Ուժը հայրենյաց» կուսակցությունից աշխատակիցները դուրս են գալիս

Տիգրան Արզաքանցյանի ղեկավարած «Ուժը հայրենյաց» կուսակցությունում արդեն տեւական ժամանակ՝ իսկական քաոս է տիրում:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ կուսակցության աշխատակիցներին ամիսներով աշխատեցնում, սակայն չեն վճարում:
Հատկապես այս նախընտրական շրջանում կուսակցությունը տարբեր աշխատակիցների է ներգրավել քարոզարշավի հետ կապված աշխատանքներում, սակայն նրանց չեն վճարում, աշխատակիցներն էլ ընդամենը մեկ ամիս աշխատելուց հետո հեռանում են:

Թերեւս սա է պատճառը, որ կուսակցությունն ամիսը մեկ մամուլի քարտուղար է փոխում:

ArmLur.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել նաեւ կուսակցությունից, զանգահարեցինք նախկին խոսնակներից մի քանիսին, պարզվեց, որ նրանք բոլորն էլ դուրս են եկել աշխատանքից ու այլեւս կապ չունեն կուսակցության հետ:

Փորձեցինք նաեւ ճշտել պատճառը, սակայն չցանկացան մեկնաբանել:

Ստացվում է, որ «Ուժը հայրենյացում» ամիսը մեկ նոր աշխատակից են ընդունում, սակայն չեն վճարում:

  • Կիսվել: