կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Առուշ Առուշանյանը դատարանի որոշմամբ 5 տարի ժամկետով չի կարող պաշտոնավարել

Առուշ Առուշանյանը դատարանի որոշմամբ 5 տարի ժամկետով չի կարող պաշտոնավարել

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և զրկել նրան պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով։ Այս մասին հայտնել է Արդարադատության նախարարի խոսնակ Նորայր Շողիկյանը։

ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայությունը Առուշանյանին հրավիրել է գրասենյակ, վերցրել հաշվառման, ներկայացրել դատական ակտ, ըստ որի «նա տուգանվել է 700 հազար ՀՀ դրամով, պետք է անցնի մեկ տարի և վեց ամիս փորձաշրջան, ինչպես նաև հինգ տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ»։ 

Քրեական գործը, որի շրջանակներում մեղավոր է ճանաչվել Առուշանյանը, վերաբերվում է «պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն»։

  • Կիսվել: