երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արթուր Վանեցյանի որդին դուրս եկավ ոստիկանության բաժնից

Արթուր Վանեցյանի որդին դուրս եկավ ոստիկանության բաժնից

Ոստիկանության բաժանմունքում հերթ էր, սպասում էինք՝ մեր հերթը գար, որ մտնեինք, մեր անուն-ազգանուններն էլ գրեին: Այս մասին այսօր ոստիկանության Էրեբուու բաժանմունքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի որդին՝ Արտյոմ Վանեցյանը, որին եւս բերման էին ենթարկել կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից:

Նա նշեց, որ այսօր ոստիկանության կողմից բռնություններն իրենց հուշում են, որ պետք է պայքարել մինչեւ վերջ եւ հասնել նպատակին:

՛՛Ինձ թվում է՝ վաղն ավելի կշատանանք եւ ավելի շուտ կհասնենք մեր մեր նպատակին: Ես բոլորի նման հասարակ քաղաքացի են, անկախ նրանից, որ Արթուր Վանեցյանի որդին եմ, բոլորի պես պայքարում եմ՛՛,-նշեց նա:

Հիշեցնենք, որ  այսօր ՛՛Դիմադրություն՛՛ շարժման անդամները երթով հասել էին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները մտնեն ներս՝ պարզելու նախարարների դիրքորոշումը Շարժման ձևակերպած Հայտարարության մասին, բայց ոստիկանները նախ թույլ չտվեցին պատգամավորներին ներս մտնել, ապա նաեւ որոշ ժամանակ անց հրմշտոց ու բախումներ սկսվեցին ցուցարարների ու ոստիկանների միջեւ:

  • Կիսվել: