ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանն ազատ արձակվեց

Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանն ազատ արձակվեց

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը, որին այսօր բնակարանում խուզարկությունից հետո բերման էին ենթարկել, ազատ արձակվեց:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան երվանդ Վարոսյանը՝ Արամ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանին բերման ենթարկելու որոշում կայացվել նրա բնակարանը խուզարկելուց հետո:

  • Կիսվել: